Հայաստանի խորհրդարանը աշխատանքները սկսել է, կարելի է ասել, բուռն ընթացքով։ Գլխավոր թեման, կարծես, դարձել է միմյանց վիրավորելը։
Մյուս կողմից՝ տեսնում ենք, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում լարվածությունը միայն աճում է, և ռուսական ուղղությունը դառնալու է Հայաստանի արտաքին քաղաքական գլխավոր խնդիրը առաջիկա ամիսներին։
Հյուրընկալել ենք Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին։
Յուրաքանչյուր կիրակի «Կիրակի» հաղորդման եթերում Սարգիս Հարությունյանն անդրադառնում է անցած շաբաթվա Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական, իրավական, ինչպես նաև միջազգային կարևորագույն զարգացումներին։