Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Մանուէլ Պետրոսյանը «24th Spilimbergo International 2026» շախմատի միջազգային մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և կիսեց 8-րդ հորիզոնականը, հայտնել է Շախմատի ֆեդերացիան։
Շանթ Սարգսյանը վաստակել է 6 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ 4.5 միավոր:
Մրցաշարն ացկացվել է օգոստոսի 8-ից 15-ը Իտալիայում։ Մրցաշարի «Master» խմբում հանդես են եկել 42 երկրների 241 շախմատիստներ։
Մրցաշարի հաղթող է դարձել Բելգիան ներկայացնող գրոսմայստեր Դանիել Դարդհան, ով վաստակել է 7 միավոր:
