«Մատանիների տիրակալը» ֆիլմի երաժշտությունը կհնչի Երևանում – armeniatoday.am

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19։00-ին, Երևանի Կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ՝ նվիրված «Մատանիների տիրակալը» հանրահայտ ֆենթեզիի երաժշտությանը, հայտնել են Կամերային երաժշտության ազգային կենտրոնից։

Համերգային ծրագրով հանդես կգա Mystery Ensemble ժամանակակից համույթը։ Կազմակերպիչների խոսքով՝ երաժշտական ծրագիրը հանդիսատեսին կտեղափոխի էլֆերի, հոբիթների և թզուկների երևակայական աշխարհ։

Համերգը նախատեսված է նաև ընտանեկան այցելությունների համար։

Տոմսերը վաճառվում են 600-ից 13 700 դրամով։

Leave a Comment