Ըմբշամարտի ԱԱ․ երկու հայ մարզիկ հաղթել են՝ դուրս գալով կիսաեզրափակիչ – armeniatoday.am

Ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնող ըմբիշներ Սամվել Տերտերյանն ու Յուրիկ Պետրոսյանը հաղթել են մրցակիցներին, հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

77 կգ քաշային Տերտերյանն ու 87 կգ քաշային Պետրոսյանը առաջնության կիսաեզրափակչում են։

Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս նաև Էդգար Պետրոսյանը (55 կգ), Մարատ Աճեմյանը (60 կգ), Ալեքս Մարգարյանը (63 կգ), Յուրիկ Մխիթարյանը (67 կգ), Գոռ Խաչատրյանը (72 կգ), Վահե Հովհաննիսյանը (82 կգ), Էրիկ Տեր-Մաթևոսյանը (97 կգ) և Սեյրան Կիրակոսյանը (130 կգ)։ 

Ազատ ոճում Հայաստանը ներկայացնում են Սաշա Պետրոսյանը (57 կգ), Գագիկ Ղազարյանը (61 կգ), Արեն Հայրապետյանը (65 կգ), Դավիթ Դավթյանը (70 կգ), Վլադիմիր Ազարյանը (74 կգ), Նարեկ Նիկողոսյանը (79 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) և Հենրիկ Հայկյանը (125 կգ)։ Կանանց պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչը 50 կգ քաշային Սերինե Դիանան է։

Մրցաշարն անցկացվում է օգոստոսի 16-ից 23-ը։

Leave a Comment