«Զվարթնոցում» կանանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել – armeniatoday.am

Օգոստոսի 13-ին «Զվարթնոց» օդանավակայանում չորս կանանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, հայտնել է Shamshyan.com-ը։

Կայքի տեղեկություններով՝ ժամը 09։15-ի սահմաններում ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Visa Concord ավիաընկերության գրասենյակի մոտ մի խումբ քաղաքացիներ վիճաբանում են։

Ըստ աղբյուրի՝ կանայք միմյանց հասցեին հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել։ Ոստիկանները խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով ձերբակալել են Երևանի բնակիչ չորս կանանց՝ 19, 25, 39 և 41 տարեկան։ Կայքի տվյալներով՝ նրանցից մեկն աշխատում է «Վիզա Կոնկորդ Չարթերզ» ՍՊԸ-ում՝ որպես ավիաընկերությունների ներկայացուցիչ։

Leave a Comment