Իրանը 30,000 դոլար պարգև է առաջարկել գերի վերցված կամ սպանված յուրաքանչյուր ամերիկացի զինվորի համար

Իրանը 30,000 դոլար պարգև է առաջարկել գերի վերցված կամ սպանված յուրաքանչյուր ամերիկացի զինվորի համար

Իրանի բանակի գլխավոր շտաբի պետ Ամիր Հաթամին 30,000 դոլար պարգև է առաջարկել գերի վերցված կամ սպանված յուրաքանչյուր ամերիկացի զինվորի համար, հաղորդում է Iran International հեռուստաալիքը։

Հաթամիի խոսքով՝ գումարը կտրամադրի «իրանական ժողովուրդը»։

Իրանցի պաշտոնյաները նախկինում պարգև են առաջարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սպանության համար։ Մայիսի 15-ին պատգամավոր Էբրահիմ Ազիզին հայտարարեց, որ առաջարկվող խորհրդարանական օրինագիծը ներառում է 50 միլիոն եվրո Սպիտակ տան գործող նախագահի, ինչպես նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերի համար։

Leave a Comment