Repsol ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է վառելիքի վաճառքը Աբխազիա։ Գործարքն իրականացվում էր Վրաստանի կառավարության թույլտվությամբ՝ Solidus միջնորդ ընկերության միջոցով, սակայն չեղարկվել է «անջատողական ռեժիմին» բենզին վաճառելու դեմ հանրային և ընդդիմադիր կոշտ ճնշումների տակ։
Վրաստանի Ազգային բանկի նախկին նախագահ Ռոման Գոցիրիձեն իր անկախ հետաքննությամբ մեղադրել է Իրակլի Կոբախիձեի կառավարությանը մի շարք օրենքներ խախտելու մեջ՝ պահանջելով քրեական գործ հարուցել Repsol-ի և Solidus-ի ղեկավարների դեմ։
Solidus-ի ղեկավար Գեորգի Արվելաձեն արդարացել է, թե աբխազ գործարարների հետ համագործակցում էր «հանուն վրաց-աբխազական հաշտեցման»: Ընդհանուր առմամբ հասցվել էր մատակարարել 400 տոննա բենզին։
