Հունգարիայում լեհ զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը է վթարվել, ինչի հետևանքով 12 մարդ զոհվել է, կան վիրավորներ, հայտնել է Associated Press-ը։
Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 16-ի գիշերը՝ Մեզյոկերեստեշ քաղաքի մոտ՝ Բուդապեշտից շուրջ 140 կմ արևելք։ Նշվում է, որ ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել փոսն ու շրջվել։
Նախնական տվյալներով՝ վարորդը քնել է ղեկին, ինչն էլ կարող էր վթարի պատճառ դառնալ։ Ոստիկանությունը նրան ձերբակալել է։
Հունգարիայի աղետների կառավարման ազգային վարչության տվյալներով՝ ավտոբուսում 57 ուղևոր և երկու վարորդ էին։ Շրջվելու հետևանքով մի քանի ուղևոր մնացել է ավտոբուսի տակ։
