Ուկրաինան առաջին անգամ բրիտանական երկու ընկերության արտադրության դրոններ է կիրառել Ռուսաստանի տարածքի խորքում հարվածներ հասցնելու համար։ Այս մասին հայտնում է The Times-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ԶՈւ աղբյուրները։
Ըստ պարբերականի՝ վերջին վեց ամիսների ընթացքում իրականացված հարվածների թիրախում են հայտնվել օբյեկտներ Վոլգոգրադում և Յարոսլավլում։
The Times-ը մանրամասնում է, որ ապրիլին Խերսոնի մարզում կիրառվել է Malloy Aeronautics-ի T-150 ծանր անօդաչուն։ Իսկ բուն հեռահար հարվածների համար օգտագործվել են Callen-Lenz-ի (BAE Systems-ի դուստր կառույց) Nyan ռեակտիվ դրոնը և բրիտանական ևս մեկ ընկերության անօդաչուներ, որի անունը չի գաղտնազերծվում։
