«Սլովանը» խոշոր հաշվով հաղթանակ է տարել, Բարսեղյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ



ՍՊՈՐՏ

Սլովակիայի առաջնության 4-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» սեփական հարկի տակ 5։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Ռուժոմբերոկի» նկատմամբ։

Հանդիպման առանցքային դեմքերից մեկը դարձավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Տիգրան Բարսեղյանը։

Հայ ֆուտբոլիստը փոխարինման մտավ 61-րդ րոպեին, երբ տանտերերը հաղթում էին նվազագույն՝ 1։0 հաշվով։ Վերջինս դարձավ գոլային փոխանցման, ապա գեղեցիկ գոլի հեղինակ 88-րդ րոպեին։

Մրցակցի՝ «Ռուժոմբերոկի» գլխավոր մարզիչ Յարոսլավ Կյոստլը հետխաղյա ասուլիսում հատուկ ընդգծել է հայ կիսապաշտպանի գործոնը․

«Ընդմիջումից հետո մրցակիցը փոխարինումներ կատարեց, և Բարսեղյանն ուղղակի քարուքանդ արեց մեզ։ Մեր տղաներին չեմ կարող մեղադրել. նման կարգի խաղացողների դեմ պաշտպանվելը շատ բարդ է»։



Leave a Comment