Ամերիկացի լողորդուհի Քեյթ Դուգլասը Կալիֆոռնիայի Իրվայն քաղաքում ընթացող Խաղաղօվկիանոսյան առաջնությունում 50 մետր ազատ ոճում աշխարհի նոր ռեկորդ է սահմանել։ 24-ամյա մարզիկը նախնական լողում գրանցել է 23,49 վայրկյան արդյունք։
Նա գերազանցել է հայրենակցուհի Գրեթչեն Ուոլշի նվաճումը (23,55 վրկ), որը սահմանվել էր 2026 թվականի հունիսի 28-ին Հռոմում։
Դուգլասը Փարիզի Օլիմպիական խաղերի կրկնակի (200 մ բրաս և 4×100 մ համակցված փոխանցումավազք) և աշխարհի յոթնակի չեմպիոն է։ Նրան են պատկանում նաև կարճ ջրում սահմանված աշխարհի երեք ռեկորդներ՝ 100 մ ազատ ոճ, 200 մ բրաս և 200 մ համալիր լողատեսակներում։
