Իրանի դեսպանը համտեսում է ժենգյալով հացն ու առանց կաշկանդվելու ասում՝ «Արցախ» բառը․ Աբովյան

Այն դեպքն է, երբ Իրանի դեսպանը առանց կաշկանդվելու, առանց բարդույթների փորձում է արցախյան «ժենգյալով հացը» և համտեսի ընթացքում կրկնում «Արցախ» բառը, մինչդեռ սրանք “тупо” խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել մեր Հայրենիքի օկուպացված տարածքի ճիշտ անվանումը։ Այս մասին գրել է ԲՀԿ անդամ Արման Աբովյանը կից տեղադրելով տեսանյութ։

«Շնորհակալություն հարգարժան դեսպանին և հավերժական ամոթ նրանց, ովքեր վախենում են անգամ արտասանել մեր Հայրենիքի մասերի հայկական անվանումները»։

Leave a Comment