Իրանի դեսպանը փորձում է արցախյան «ժենգյալով հացը» և կրկնում «Արցախ» բառը, մինչդեռ սրանք “тупо” խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Արման Աբովյան (Video)



Իրանի դեսպանը առանց կաշկանդվելու, առանց բարդույթների փորձում է արցախյան «ժենգյալով հացը» և համտեսի ընթացքում կրկնում «Արցախ» բառը։



Գրել է ԲՀԿ անդամ, վերլուծաբան Արման Աբովյանը և տեսանյութ հրապարակել։


«Այն դեպքն է, երբ Իրանի դեսպանը առանց կաշկանդվելու, առանց բարդույթների փորձում է արցախյան «ժենգյալով հացը» և համտեսի ընթացքում կրկնում «Արցախ» բառը, մինչդեռ սրանք  “тупо” խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել մեր Հայրենիքի օկուպացված տարածքի ճիշտ անվանումը։

Շնորհակալություն  հարգարժան դեսպանին և հավերժական ամոթ նրանց, ովքեր վախենում են անգամ արտասանել մեր Հայրենիքի մասերի հայկական անվանումները»։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment