Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Էմին Օհանյանը դարձել է 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր, հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Օհանյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և կիսել 2-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։
Առաջնությունը տեղի էր ունենում Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում։
Կարդացեք նաև՝
Մ20 ԵԱ․ վերջին խաղափուլից առաջ հայ շախմատիստները կիսում են 1-5-րդ հորիզոնականները
