
Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 50-ը, իսկ մոտ 5000 մարդ տարհանվել է, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
«Մոտ 5000 մարդ տարհանվել է Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած 7.7 մագնիտուդով երկրաշարժից հետո, որի հետևանքով զոհվել է առնվազն 51 մարդ», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Շաբաթ գիշերը Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC) հաղորդել էր Ինդոնեզիայի Ֆլորես կղզու մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի մասին։ Դրա ուժգնությունը կազմել է 7.7 մագնիտուդ։