Բրազիլիայի իշխանությունները հայտնաբերել են ֆրանսիացի նկարիչ Անրի Մատիսի «Ջազ» շարքի ութ աշխատանք (էստամպ)։ Ըստ Art News-ի՝ դրանք և բրազիլացի մոդեռնիստ Կանդիդու Պորտինարիի ևս հինգ կտավ գողացվել էին դեկտեմբերի 7-ին՝ Սան Պաուլոյի Մարիու դի Անդրադիի անվան գրադարանից։
Մատիսի գտնված գործերի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլն բրազիլական ռեալ (շուրջ 193 հազար դոլար): Դրանք ներկայացված էին գրադարանի և Սան Պաուլոյի ժամանակակից արվեստի թանգարանի համատեղ ցուցահանդեսում։
Ոստիկանության տվյալներով՝ հանցագործները ցուցասրահից աշխատանքները հափշտակել էին աշխատանքային ժամերին՝ հարձակվելով պահակի և երկու այցելուի վրա։
