Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի շուրջ․ Իրանի ԱԳՆ

16 Օգոստոսի, 2026

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով նավերի անցման երթուղու աշխարհագրական կոորդինատների շուրջ։

Մի շարք հարցերի շուրջ բանակցությունները շարունակվում են։ Այդ մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, փոխանցում է Press TV-ն։

Նրա խոսքով՝ կողմերը համաձայնեցրել են նոր երթուղու պարամետրերը, որը պետք է օգտագործվի նեղուցով նավերի երթևեկության համար։ Միևնույն ժամանակ, ձեռք բերված համաձայնությունը չի նշանակում, որ նեղուցն ավտոմատ կերպով բացվում է նավագնացության համար։

Բաղային նշել է, որ Հորմուզի նեղուցում հետագա իրավիճակը կախված կլինի ԱՄՆ-ի գործողություններից։

Leave a Comment