Ավելի քան մեկուկես տարվա դադարից հետո Դամասկոսից մեկնած մարդատար առաջին օդանավը վայրէջք է կատարել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում։ Flightradar-ի տվյալներով՝ Syrian Airlines-ի Airbus A320-ը ՌԴ մայրաքաղաք է հասել 6:44-ին:
Ռուսաստանի և Սիրիայի միջև ավիահաղորդակցությունը դադարեցվել էր 2024 թվականի նոյեմբերին՝ սիրիական ընդդիմության լայնածավալ հարձակման և դեկտեմբերի 8-ին Դամասկոս մտնելու ֆոնին։
Անցյալ տարվա հունվարին երկրի անցումային շրջանի նախագահ հռչակվեց Ահմեդ աշ-Շարաան, և այդ ողջ ընթացքում՝ մինչև այսօր, երկու երկրների միջև թռիչքներ չէին իրականացվում։
