Ըստ Shamshyan.com-ի՝ օգոստոսի 15-ին ժամը 16:40-ի սահմաններում Հին Երևանցի – Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 15-ամյա Րաֆֆի Ղ.-ի վարած ինքնագլորը։ Բախման հետևանքով ինքնագլորը կողաշրջվել է, ապա դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխային նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։
