Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը – armeniatoday.am

Հայ Առաքելական եկեղեցին այսօր՝ օգոստոսի 16-ին, նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը։

Այն նշվում է օգոստոսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում։

Տոնի օրը եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է խաղողի օրհնության կարգ։ Տոնը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Սուրբ Աստվածածնին նվիրված տոներից ամենահինը։

Եկեղեցական ավանդության համաձայն՝ Սուրբ Կույսի երկրային կյանքի ավարտից հետո նրա մարմինը վերափոխվել է երկինք՝ իր Միածին Որդու մոտ։

Սուրբ Պատարագից հետո կատարվում է խաղողի օրհնության կարգ։ Խաղողն ընտրվել է որպես օրհնվող պտուղ, քանի որ քրիստոնեական խորհրդաբանության մեջ որթատունկը կապվում է Քրիստոսի հետ․ Ավետարանում Քրիստոսն Իրեն անվանում է «ճշմարիտ որթատունկ»։ Օրհնված խաղողի ողկույզները բաժանվում են հավատացյալներին։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում, որ Գեղարդավանքում կմասնակցի Սուրբ պատարագին։

Leave a Comment