Ուկրաինական ԶՈւ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Wildberries-ի ևս մեկ պահեստի

Ուկրաինական ԶՈւ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Wildberries-ի ևս մեկ պահեստի

Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երեք մարդ է տուժել:

Մոսկվայի մարզի մի շարք բնակավայրեր գիշերը ենթարկվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Պոդոլսկում հարվածների հետևանքով երեք մարդ է տուժել, հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։

Հարձակման հետևանքով Դոմոդեդովոյում հրդեհ է բռնկվել բժշկական պարագաների պահեստում, իսկ Վոսկրեսենսկում վնասվել է արդյունաբերական օբյեկտ։

Կաշիրայում վնասվել է ոստիկանության բաժնի շենքը։ Կոլեդինոյի Wildberries-ի պահեստը հրդեհվել է ԱԹՍ-ների հարձակման հետևանքով։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ գիշերվա ընթացքում երկրի ՀՕՊ ուժերը խոցել են ընդհանուր առմամբ 187 ուկրաինական ԱԹՍ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment