Հայաստանյան մամուլում Սփյուռքը գրեթե բացակայում է․ «Հանրամեդիա»

Հայաստանյան մամուլում Սփյուռքը գրեթե բացակայում է։ «Հանրամեդիա» հաղորդմանն այդ մասին ասել է լիբանանահայ լրագրող, «Արևելք» կայքի խմբագիր Սագօ Արեանը։ Նրա խոսքով, մամուլի դաշտում համակարգված մարմին չկա, որ զբաղվի Սփյուռքի հարցով։

Հանրային ռադիոյի եթերում հեռարձակվող «Հանրամեդիա» հաղորդմանը բանախոսները Լևոն Սարդարյանի հետ քննարկում են մեդիայի առաքելությունը, ներկայիս խնդիրները, ապագան։

Իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանն էլ նշում է, թե Սփյուռքում անկուսակցական մեդիա գրեթե չկա, և դա բերում է խնդիրների, այդ թվում՝ Սփյուռքի խնդիրները Հայաստանում ներկայացնելու հարցում։

Leave a Comment