Բռնցքամարտի ԵԱ․ Էվա Խլղաթյանը հաղթանակով է մեկնարկել – armeniatoday.am

Հայաստանը ներկայացնող Էվա Խլղաթյանը բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության մեկնարկին հաղթել է բելառուս Սոֆիա Օրլովային:

Մենամարտը տեղի է ունեցել Սերբիայի Լոզնիցա քաղաքում, որտեղ ընթանում է երիտասարդ բռնցքամարտիկների մայրցամաքային առաջնությունը: Խլղաթյանը հանդես է գալիս 56 կգ քաշային կարգում:

Առաջնությունում Հայաստանը ներկայացնում է 15 մարզիկ, այդ թվում՝ 5 աղջիկ։

Leave a Comment