Երևան-Գյումրի գնացքում հրդեհ է բռնկվել․ ԶԼՄ – armeniatoday.am

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի տարածքում՝ Երևան-Գյումրի գնացքում, հրդեհ է բռնկվել, հայտնում է Shamshyan.com-ը։

Նշվում է, որ օգոստոսի 15-ին ժամը 19:00-ի սահմաններում էլեկտրական լարը պոկվել և ընկել է գնացքի վագոնի տանիքի վրա։ Ըստ կայքի՝ վագոնի առաստաղի փայտյա կոնստրուկցիաների և ռելսերից մոտ 2 քմ հատվածում հրդեհ է բռնկվել։

Կայքը հավելել է, որ, գնացքի աշխատակիցները քաղաքացիների օգնությամբ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Leave a Comment