Զիմբաբվեի Կարիբա լճում նավակի շրջվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Զիմբաբվեի ոստիկանությանը։
Ոստիկանության փոխանցմամբ՝ շաբաթ օրը փրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 22 մարդու դի՝ ավելացնելով վթարի հետևանքով զոհվածների թիվը։
Նավակը վթարի էր ենթարկվել օգոստոսի 11-ին՝ Կարիբա լճում։ Ըստ նախնական հետաքննության՝ նավակը եղել է գերբեռնված և ուժեղ քամու պայմաններում շրջվել է։
