ԱՄՆ-ում և Իտալիայում գտել են Պիկասոյի, Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված գործերը

ԱՄՆ-ի և Իտալիայի ոստիկանությունը օգոստոսի 14-ին հայտարարել է արվեստի գողացված գործերի վերադարձի մասին:

Օհայո նահանգի Միլուոքի քաղաքում Թիմ Դերցը գտել է Պաբլո Պիկասոյի «Տորերո» կտավը, որը տեղական պատկերասրահից գողացվել էր 2018 թվականի փետրվարին: Նա մաքրում էր բնակարանը վարձակալի վտարումից հետո և աշխատանքը հայտնաբերել է դռան մոտ գտնվող սենյակում՝ փոշու մեջ կորած, կարծես այն տարիներ շարունակ կախված լիներ այնտեղ, հայտնում է The Washington Post-ը: Նրա ծանոթ հնաոճ իրերի վաճառականը այն նույնականացրել է որպես Պիկասոյի աշխատանք, և Դերցը այն հանձնել է ոստիկանությանը:

DeLind Fine Art Appraisals-ի սեփականատեր Բիլ ԴեԼինդը հաստատել է դրա իսկությունը. նրա պիտակը պահպանվում հետևի մասում։ 1949 թվականի «Տորերոն» ընդամենը 30 հայտնի ստորագրված օրինակներից մեկն է. 2018 թվականին աշխատանքը գնահատվել է 35,000-50,000 դոլար: Գողության պատճառը անհայտ է, և գործը քննվում է:

Իտալիայում իրավապահները հայտնել են, որ մարտին Պարմայի մոտակայքում գտնվող Մանյանի-Ռոկկա հիմնադրամի թանգարանից գողացել են ավելի քան 9 մլն եվրո արժողությամբ երեք աշխատանք՝ Ռենուարի «Ձուկը», Սեզանի «Բաժակ և ափսե բալերով» և Մատիսի «Օդալիսկը պատշգամբի վրա» կտավները։

Գողությունը տևել է երեք րոպեից էլ պակաս։ Աշխատանքները հայտնաբերվել են կասկածյալներից մեկի տան խուզարկության ժամանակ։ Գործում ներգրավված են Մոլդովայի ինը քաղաքացիներ, որոնցից հինգը ձերբակալվել է։ Դրանց հայտնաբերմանը նպաստել են դեպքի վայրում թողնված քլունգը և հրդեհաշիջիչը։ Մասնագետները վերականգնել են սերիական համարները։

Leave a Comment