Գորիսում մեկնարկել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գորիսում մեկնարկել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը։ Այս մասին տեղեկացնում է նախարարությունը։

«ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը Հանրային հեռուստաընկերության Գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի ուղեկցությամբ շրջել են Գորիսով և մասնակցել տեղական արտադրանքի տոնավաճառին:

Փառատոնի հյուրերն ու մասնակիցները հնարավորություն են ունեցել օգտվելու նաև անվճար երթուղիներից և բացահայտելու Գորիսի ու Սյունիքի մարզի տեսարժան վայրերը:

Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում երեկոյան սպասվում է սիրված երգչուհի Տաթև Ասատրյանի մեծ մենահամերգը, որով էլ եզրափակվելու է «Ֆեստիվառի» գորիսյան երեկոն»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Leave a Comment