Շախմատի Մ20 ԵԱ․ Հայ շախմատիստները կիսում են 1-5-րդ հորիզոնականները – armeniatoday.am

Շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնության վերջին խաղափուլից առաջ գրոսմայստեր Էմին Օհանյանը և միջազգային վարպետներ Ալեքս Սահակյանը ու Վահե Սուքիասյանը 8 հնարավորից ունեն 6 միավոր և կիսում են 1-5-րդ հորիզոնականները, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը ունի 5,5 միավոր և կիսում է 3-6-րդ հորիզոնականները:

Առաջնությունն ընթանում է Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում։ Առաջնության վերջին խաղափուլը կմեկնարկի օգոստոսի 15-ին՝ Հայաստանի ժամանակով 16:00-ին:

Leave a Comment