«Կարելի էր «սրիկայաբար» բառի փոխարեն «հայելային» մեթոդ կիրառել»․ Կարեն Հեքիմյան

«Կարելի էր «սրիկայաբար» բառի փոխարեն «հայելային» մեթոդ կիրառել»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչպես պայքարել ՔՊ-ականների դեմ:
Հնդկաստանի քաղաքական և հոգևոր հանճարեղ առաջնորդ Մահաթմա Գանդին քաղաքական հակառակորդների հետ պայքարում կիրառում էր «հայելային» պատասխանի մեթոդը: Այսինքն, հակառակորդին պատասխանում էր նրա իսկ խոսքերով՝ առանց ավելորդ դատողությունների և մեկնաբանության, որպեսզի վերջինս ինքն իրեն կողքից տեսնի։
Վերադառնանք Նոր Հայաստան: ՔՊ-ականները նեղվել էին Էդգար Ղազարյանի հնչեցրած «սրիկայաբար» բառից: Նորմալ է, քանզի այդ բառը մինչ այժմ Նոր Հայաստանի քաղաքական խոսույթում չկար: Այդ իմաստով, հաշվի առնելով Մահաթմա Գանդիի ֆենոմենը, «սրիկայաբար» բառի փոխարեն կարելի էր հնչեցնել, օրինակ՝ «վնգստացող», «շուն-շանգյալ», «բոշա», «կզացնելու եմ», «լեզուդ, ականջներդ կկտրեմ» բառերն ու արտահայտությունները: Հիշեցնեմ, որ այդ բառերն ու արտահայտությունները տարբեր ժամանակահատվածներում հնչեցրել են Փաշինյան Նիկոլն ու բարձրաստիճան ՔՊ-ականները: Դա կլիներ «հայելային» պատասխան:
Զանգվածաբար կիրառելով «հայելային» պատասխանի մեթոդը, Մահաթմա Գանդին հաջողությամբ առաջնորդեց Հնդկաստանի՝ Մեծ Բրիտանիայից, անկախանալու շարժումը:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան

Leave a Comment