Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ՝ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության հարցերով խորհրդատվական մարմնի անդամ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՄԻԳ)՝ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության հարցերով խորհրդատվական մարմնի անդամ:

«Ընտրվել եմ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՄԻԳ)՝ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության հարցերով խորհրդատվական մարմնի անդամ՝ չորս տարի ժամկետով։

Մարմնի անդամների առաքելությունն է նաև հետևել համապատասխան զարգացումներին, նպաստել ԺՄԻԳ-ի աշխատանքների և նախաձեռնությունների վերաբերյալ խորհրդատվությանը, ինչպես նաև՝ անհրաժեշտության դեպքում, ներգրավվել վերապատրաստումների, քննարկումների, վերլուծական աշխատանքների և գրասենյակի կողմից իրականացվող օրենսդրական ուսումնասիրությունների մասնագիտական գնահատման գործընթացներում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Leave a Comment