Նա կատակում է՝ հաճույքով ծաղրելով այն մարդկանց, ովքեր իրավացիորեն զգուշացնում են «Սթափվե՛ք, մարդիկ, մենք գլորվում ենք դեպի կործանում»։
Հավանաբար, Փաշինյանը մոռացել է, որ մոտավորապես նույն հեգնական տոնով նա և իր թիմը 2019–2020 թվականներին ծաղրում էին այն մարդկանց, ովքեր սթափ մտածելով ահազանգում էին, որ Փաշինյանի իշխանությունների վարած քաղաքականությունը տանում է դեպի մեծ պատերազմ և Արցախի կորուստ։
Հիշո՞ւմ եք։ Նույնիսկ Փաշինյանի ԱԳՆ-ի պաշտոնյաները, լինելով այցով Արցախի Հանրապետությունում, Շուշիից հրապարակում էին ծաղրական ենթատեքստով լուսանկարներ՝ իբր «մենք եկել ենք, որպեսզի Արցախը հանձնենք ադրբեջանցիներին»։
Եվ ի՞նչ եղավ արդյունքում։
Արդյունքում Արցախը թուրքի երախում է ՝ համաձայն իրենց իսկ հումորային և ծաղրական ակնարկների։
Հիմա մտածում եմ․ երբ Փաշինյանը, ուրախ-զվարթ և լայն ժպիտով ասում է, որ երկիրը գլորվում է դեպի անդունդ, գուցե նա, այնուամենայնիվ, այս կերպ ուզում է ճշմարտությունն ասել, որպեսզի հետո իրեն չմեղադրեն, թե « ինչու ոչ ոքի չէր նախազգուշացրել»։
Գիտե՞ք, թե որն է ամենասարսափելին։
Այն, որ իրականում երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ»։