Երկրաշարժ Ինդոնեզիայում. զոհվել է առնվազն 38 մարդ, փլուզվել են բազմաթիվ բնակելի տներ

Օգոստոսի 15-ին ինդոնեզական Ֆլորես կղզու ափերի մոտ տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է առնվազն 38 մարդ, կա ավելի քան 23 վիրավոր։

Ստորգետնյա ցնցումների պատճառով փլուզվել են բազմաթիվ բնակելի տներ, շենքեր ու հիվանդանոցներ, իսկ տեղի ճանապարհները փակվել են տեղի ունեցած փլվածքների պատճառով։

Իշխանությունները հայտարարել էին հնարավոր ցունամիի վտանգի մասին և ափամերձ գոտիներից տարհանել մոտ 2000 բնակչի, սակայն ժամեր անց ալիքների սպառնալիքը վերացել է։

Փրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն դրանք դժվարանում են էլեկտրականության և կապի ընդհատումների, ինչպես նաև վնասված ճանապարհների պատճառով։

Leave a Comment