Հեղեղումը խափանել է Լոնդոնի Հիթրոու օդանավակայանի աշխատանքը

Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը նախազգուշացրել է աշխատանքի խափանումների մասին՝ օդանավակայանի տարածքում խողովակի արտահոսքի հետևանքով առաջացած հեղեղման պատճառով։ Այս մասին հայտնում է BBC-ն։Ջրի կուտակման…

Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը նախազգուշացրել է աշխատանքի խափանումների մասին՝ օդանավակայանի տարածքում խողովակի արտահոսքի հետևանքով առաջացած հեղեղման պատճառով։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Ջրի կուտակման պատճառով սահմանափակվել է մուտքը 2-րդ և 3-րդ տերմինալներ։ Նշված տերմինալներ մեկնող կամ այնտեղից հեռացող ուղևորները ներկայում չեն կարող օգտվել ավտոմոբիլային ճանապարհներից։

Օդանավակայանը ուղևորներին խորհուրդ է տվել օգտվել երկաթուղուց և մետրոյից ու հնարավորության դեպքում խուսափել ավտոմեքենաներով Հիթրոու մեկնելուց։

«Մեր թիմերն աշխատում են իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու ուղղությամբ։ Հայցում ենք ներողամտություն պատճառված անհարմարությունների համար»,- հայտարարել է օդանավակայանի ներկայացուցիչը։

Հիթրոուից հայտնել են նաև, որ արտահոսքը մեկուսացվել է, իսկ վերանորոգման աշխատանքները շարունակվում են։

Խափանումը տեղի է ունեցել դպրոցական արձակուրդների շրջանում, որը Հիթրոուի համար տարվա ամենածանրաբեռնված ժամանակահատվածներից է։

Օդանավակայանի տվյալներով՝ հուլիսի 19-ը տարվա ամենածանրաբեռնված օրն է եղել․ այդ օրը Հիթրոուով անցել է շուրջ 267 հազար ուղևոր։

Leave a Comment