
Պլատֆորմ փոդքասթի շրջանակներում խոսելով Անվտանգության խորհրդի արդեն նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի մասին՝ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է․ «Եքա Արցախը, ամենահայկական հողը վարի տված երկրի ԱԽՔ-ն գնում էր Ուկրաինայի վերականգնման կոնֆերանսին էր մասնակցում։ Եղբա՛յր, քո հայրենիքը, քո երկիրը վերականգնիր, քո տունը, որտեղ ծնվել ես, թուրքերը վեկալել, հիմա պղծում են։ Լավ, գիշերը ո՞նց ա քնում»։
Հիշեցնենք՝ Գրիգորյանը հունիսին Լեհաստանի Գդանսկ քաղաքում մասնակցում էր Ուկրաինայի վերականգման համաժողովին։