Հայաստանը շարունակում են դաշնակից համարել․ ՀԱՊԿ-ի քարտուղար – armeniatoday.am

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունները շարունակում են Հայաստանը դիտարկել որպես դաշնակից,  տված հարցազրույցում հայտարարել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովին։

«Կազմակերպությանն անդամակցելու պահից Հայաստանը ակտիվորեն և ներդաշնակորեն մասնակցել է ՀԱՊԿ-ի գործունեությանը՝ նշանակալի ներդրում ունենալով հավաքական ներուժի ամրապնդման գործում։ ՀԱՊԿ անդամ պետությունները շարունակում են Հայաստանը դիտարկել որպես դաշնակից»,- ասել է նա։

Մասադիկովի խոսքով՝ կազմակերպության անդամ երկրների ղեկավարները պատրաստ են քննարկել ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանի լիարժեք մասնակցության վերականգնմանն առնչվող հարցերը։

Հայաստանը պաշտոնապես շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, սակայն 2024 թվականին սառեցրել է մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին։ Հունիսին Մասադիկովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը Հայաստանը շարունակում է համարել կազմակերպության լիիրավ անդամ, քանի որ Երևանը դուրս գալու մասին պաշտոնական որոշում չի կայացրել։

Leave a Comment