Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 8 վագոն հացահատիկ է ուղարկվել՝ ընդհանուր 560 տոննա քաշով, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ փոխադրումը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին՝ Բիլյաջարի կայարանից։
2025 թվականի նոյեմբերին ռուսական ցորենով բեռնված առաջին գնացքը՝ 15 վագոն, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ժամանել էր Հայաստան, իսկ դեկտեմբերի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ ադրբեջանական նավթամթերքով 22 երկաթուղային վագոն է ժամանել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։
Նույն թվականի դեկտեմբերի 24-ին Ռուսաստանը, բացի հացահատիկի տարանցումից, Հայաստանի հետ քննարկել էր Ադրբեջանի տարածքով պարարտանյութերի մատակարարման և բեռների հետբեռնման կազմակերպման հնարավորությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով վառելիքի տարանցման ծավալների մասին, պնդել էր, թե Ադրբեջանը դարձել է Հայաստանի հուսալի գործընկերը։
