Էջմիածնի «քիմիկների» զորամասում վառելիքի յուրացման երկրորդ դեպքն է արձանագրվել. ԶԼՄ

Պաշտպանության նախարարության Էջմիածնի զորամասում վառելիքի ենթադրյալ յուրացման երկրորդ դեպքն է արձանագրվել, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։

Ըստ պարբերականի՝ «քիմիկների» զորամասում մեքենաներից պակասող դիզվառելիքը փոխարինել են բենզինով, ինչն էլ հանգեցրել է տեխնիկայի խափանմանն ու յուրացման սխեմայի բացահայտմանը։ Թերթը խախտումների կոծկումը կապում է զորամասի հրամանատար Յուրի Դանիելյանի և ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ Համլետ Հարությունյանի մտերմության հետ։

ԱԱԾ-ն 2025 թվականին գիշերային խուզարկություն էր իրականացրել Էջմիածնի զորամասում, ինչից հետո վառելիքի ենթադրյալ գողության կասկածանքով ձերբակալվել էին զորամասի հրամանատարն ու նրա տեղակալը։

Leave a Comment