Ես երբեք դեմ չեմ կանգնի Առաջնորդին․ միասնությունն ինձ համար ավելի կարևոր է, քան մյուս արժեքները․ Փեզեշքիան



Tert.am-ը գրում է․


Ես բազմիցս ասել եմ, և հիմա էլ կրկնում եմ՝ սա իմ համոզմունքն է, ես երբեք դեմ չեմ կանգնի Առաջնորդին։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։



«Սա այն խոսքը չէ, որը ես ասում եմ պարզապես որպես կարգախոս, սա ասում եմ այն պատճառով, որ միասնությունն ինձ համար ավելի կարևոր է, քան մյուս արժեքները։ Որովհետև եթե միասնությունը կոտրվի, ամեն ինչ կփլուզվի»,-հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ Իրանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին անվտանգության նկատառումներից ելնելով չի երևում հանրությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment