Դատախազությունը վերաքննիչ դատարանին խնդրել է արագացնել Արցախի սեփականազրկման հարցը

ՀՀ գլխավոր դատախազությունը գրավոր դիմել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով ավելի արագացնել Արցախի սեփականազրկման հարցը, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։

Նա հիշեցրել է, որ վերաքննիչ վարչական դատարանն արդեն իսկ որոշել էր գործը քննել կայծակնային արագությամբ և դատական ակտը հրապարակել սույն թվականի նոյեմբերին։

«Սակայն գլխավոր դատախազությանը պետք է, որ հարցի լուծումը տրվի գերբնական արագությամբ և Արցախի Հանրապետությունը վերջնականապես սեփականազրկվի»,- գրել է նա։

2025-ին դատախազությունը պահանջել էր անվավեր ճանաչել ԼՂ կառավարության սեփականության իրավունքը՝ Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ։ Մայիսին ՀՀ վարչական դատարանի նախագահի վճռով բավարարվել էր ՀՀ գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Leave a Comment