«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով։ Այս մասին հայտնել է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով դատական աղբյուրի։
Հունիսի 17-ին ԿԸՀ-ն բավարարել էր դատախազի միջնորդությունը՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։ Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը։ Ըստ ՔԿ-ի՝ նա մեղադրվում է խմբով ընտրակաշառք տալու համար։
