Եկեղեցիներից ու մատուռներից գողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել են Արմավիր քաղաքի 30 և 38-ամյա տղամարդիկ, հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նրանք հայտնաբերվել են օգոստոսի 14-ին՝ ժամը 16։50-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Շահումյան գյուղի հատվածում։ Ոստիկանները պարզել են, որ տղամարդիկ հասցրել են գողոնի մի մասը վաճառել։ Գողոնի մնացած մասը հայտնաբերվել է մեքենայի տեսանելի հատվածում։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
