Արցախից տեղահանված, վարելու իրավունքից զրկված քաղաքացիները կարող են դիմել և առանց քննության ստանալ վարորդական վկայական, հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ գերատեսչությունն ընդառաջել է զրկման պայմաններում վարորդական իրավունքի վերականգնման խնդրով արցախցիների դիմումներին։
«Հաշվի առնելով, որ ստուգված տվյալներով հաստատվում է անձի վարելու իրավունքի առկայությունը, սակայն ամբողջական չեն վարելու վարելու իրավունքից զրկված լինելու, զրկման հիմքերի և ժամկետների վերաբերյալ տվյալները, որոշում է կայացվել փաստերի ամբողջությունը մեկնաբանել հօգուտ ձեզ և տրամադրել նոր վարորդական իրավունքի վկայականներ»,- ասել է նախարարը։
