Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած փլուզման հետևանքով վնասվել է 4 ավտոմեքենա

Տիգրան Մեծի պողոտայում փլուզում է տեղի ունեցել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ըստ գերատեսչության՝ ժամը 20։46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում փլուզվել են շինարարական կառուցատարրեր, ընկել երթևեկելի հատված և մայթին։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության օպերատիվ խմբեր։ Ըստ նախնական տվյալների՝ տուժած անձինք չկան․ վնասվել է 4 ավտոմեքենա։

Համացանցում տարածվել են նաև դեպքի հետ կապված կադրեր։

Leave a Comment