Թուրքիայում հայտնել են Լուսին առաջին տիեզերական սարքն ուղարկելու ծրագրերի մասին

Թուրքիայում հայտնել են Լուսին առաջին տիեզերական սարքն ուղարկելու ծրագրերի մասին

Թուրքիան նախատեսում է 2027 թվականի սկզբին դեպի Լուսին ուղարկել իր առաջին տիեզերական սարքը, որը կաշխատի սեփական արտադրության հիբրիդային հրթիռային շարժիչով։ Այս մասին հայտարարել է երկրի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը։

«2027 թվականի առաջին ամիսներին մենք տիեզերք կարձակենք մեր լուսնային սարքը, որը համալրված կլինի սեփական հիբրիդային շարժիչային համակարգով։ Մեր ինժեներները, հետազոտողները և գիտնականները մշակում են տեղական արտադրության լուսնային սարք։ Արձակման ժամանակացույցն արդեն հաստատվել է, իսկ բոլոր փորձարկումները հաջողությամբ ավարտվել են», – հավելել է նա։

Նրա խոսքով՝ Թուրքիան ունի կարևոր հնարավորություններ հրթիռային տեխնոլոգիաների ոլորտում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment