ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Կիև կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի…
ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Կիև կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտգործնախարարի տեղակալ Օլեկսանդր Միշչենկոյի հետ:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության օրակարգին, այդ թվում՝ քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական գործընկերության ընդլայնմանն ու բազմակողմ հարթակներում փոխգործակցության խորացման հեռանկարներին:
Երկու կողմերն էլ փաստել են վերջին շրջանում ապրանքաշրջանառության ծավալների աճի դրական միտումը: Վահան Կոստանյանը և Օլեկսանդր Միշչենկոն ընդգծել են միջմարդկային կապերն ամրապնդող ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, ինչպես նաև դիտարկել են հումանիտար ոլորտի հարցեր : Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային ու միջազգային իրադարձությունները՝ կարևորելով տևական ու կայուն խաղաղության հաստատումը: