Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.• Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը վարույթ է ընդունվել Արմավիրի մարզի դատարանում, առաջին նիստը նշանակվել է օգոստոսի 28-ին։• 2026 թվականի ԱԺ…
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
• Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը վարույթ է ընդունվել Արմավիրի մարզի դատարանում, առաջին նիստը նշանակվել է օգոստոսի 28-ին։
• 2026 թվականի ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրակաշառք տալու և ստանալու համար մեղադրվող 14 անձի գործը փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան։
• Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ավելի քան 332 քմ տարածքով ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին՝ վարձակալության իրավունքի դադարեցումից հետո։
• 2023-2026 թվականներին պետությանը փոխանցվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության շրջանակում ստացված 45 անշարժ գույք և այլ ակտիվներ։
• The New York Times-ի հետաքննության համաձայն՝ Ռուսաստանը շարունակում է հիբրիդային գործողությունները՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի թուլացման նպատակով, իսկ առաջնահերթ ուղղություններից մեկը Մոլդովան է։
• Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Էնդի Բեյքերը առաջիկա շաբաթներին հեռանալու է Թրամփի վարչակազմից։
• Հյուսիսային Կորեայի երկու գաղտնի հրթիռային արձակումները փորձագետների մոտ կասկածներ են առաջացրել, որ Փհենյանը կարող է հրթիռներ կատարելագործել Ռուսաստանի համար։
• Հունգարիան Դանուբում ինժեներական աշխատանքներ կիրականացնի՝ գետի մակարդակը բարձրացնելու և «Պակշ» ատոմակայանի ռեակտորների հովացումն ապահովելու համար։