ԱՄՆ-ում շահել են ավելի քան 1 միլիարդ դոլարի ջեքփոթ

ԱՄՆ-ում շահել են ավելի քան 1 միլիարդ դոլարի ջեքփոթ

ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում վաճառված տոմսը շահել է Powerball վիճակախաղի 1,04 միլիարդ դոլարի ջեքփոթը. Հայտնում են վիճակախաղի կազմակերպիչները սոցիալական ցանցերում։ Վիճակախաղի կանոնների համաձայն՝ հաղթողը կարող է շահումը ստանալ մաս-մաս․ սկզբում նրան կվճարվի առաջին գումարը, որից հետո կկատարվեն ևս 29 հավասար տարեկան վճարումներ։

Բացի այդ, հաղթողը կարող է ընտրել նաև միանվագ վճարման տարբերակը։ Այդ դեպքում շահումը կկազմի 450,5 միլիոն դոլար՝ մինչև հարկերի պահումը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Իտալիայում մի տղամարդ սխալմամբ աղբն էր նետել 1 միլիոն եվրո շահած վիճակախաղի տոմսը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment