Մեկնաբանելով Իլհամի պահանջ-կոչը՝ փոխելու Սահմանադրությունն ու հրաժարվելու Անկախության հռչակագրից՝ ՔՊ-ական Հակոբյան Հասոն «գյուտ է արել». ըստ նրա՝ Ադրբեջանը դիտավորյալ է նմանատիպ հայտարարություններ անում, որպեսզի կանխի նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ գործող Սահմանադրությունն ական է՝ պետականության տակ: Հաշվարկը, ըստ Հասոյի, այն է, որ քաղաքացիները, լսելով Ադրբեջանի նախագահի հայտարությունը, հուշտ կլինեն ու նոր Սահմանադրության ընդունումը կտապալեն:
Հասոյի ֆանտազիան, փաստորեն, միլիոն է: Լա՛վ, որտեղի՞ց է Նիկոլը այս կնոջը պեղել ու թիմակից դարձրել… Երբ որևիցե պետություն ամենաբաձր մակարդկաով որևիցե պահանջ է առաջ քաշում, հոգեբանական թակարդներ լարելու կամ խաղեր տալու նպատակով դա չի անում. Բաքվի թիրախում Անկախության հռչակագիրն է, որտեղ նա իր համար սպառնալիք է տեսնում, քանի որ Ղարաբաղի մասին է այնտեղ խոսք գնում: Ադրբեջանը խնդիր ունի՝ անելու այնպես, որ Հայաստանն ապագայում որևիցե տարածքային պահանջ իր առաջ չդնի՝ անկախ նրանից՝ Նիկոլը կլինի վարչապետ, թե ասենք Աշոտիկը:
Գործող Սահմանադրությամբ, եթե այն չփոխվի, ապագան Ադրբեջանի համար կարող է լի լինել անորոշություններով ու վատ անակնկալներով, ուստի Բաքվի համար կենսական է այն, ինչ որ պատրաստվում է Նիկոլն անել: Սա միջազգային բանակցություններում բացահայտ, պաշտոնական մակարդակով առաջ քաշված նախապայման է, այլ ոչ թե նիկոլություն. Իլհամն ուղիղ խոսող մարդ է:
Հասոն, ցավոք, չգիտի, որ ուժային դիրքերից հանդես եկող պետությունները չեն կառուցում բարդ, բազմաքայլ հոգեբանական կոմբինացիաներ, այլ ուղղակիորեն թելադրում են իրենց օրակարգը, և քանի որ Իլհամը Նիկոլին կապիտուլացրել է՝ նրան սարքելով կյանքով մեկ կապիտուլյանտ, հետևաբար այսօր բաց տեքստով իր պահանջը շարադրում է՝ շատ լավ իմանալով, որ իր ասածը Նիկոլի համար օրենք է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: