Ռուսաստանի և Ճապոնիայի միջև Կուրիլյան կղզիների շուրջ տարածքային վեճը կրկին սրվել է, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է Իտուրուպ կղզի:Ճապոնիան բողոքել է` հայտարարելով, ո�…
Ռուսաստանի և Ճապոնիայի միջև Կուրիլյան կղզիների շուրջ տարածքային վեճը կրկին սրվել է, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է Իտուրուպ կղզի:
Ճապոնիան բողոքել է` հայտարարելով, որ Իտուրուպը և հարավային Կուրիլների ևս երեք կղզի համարում է իր տարածքը։
Ռուսաստանը, իր հերթին, պնդում է, որ Կուրիլյան կղզիները ռուսական տարածք են, և դրանց նկատմամբ ՌԴ ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ։
Մոսկվայի և Տոկիոյի միջև վեճին արձագանքել է նաև Չինաստանը։ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը Ճապոնիային կոչ է արել պահպանել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված միջազգային կարգը։
«Չինաստանը ճապոնական կողմին կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այնպիսի միջազգային իրավական փաստաթղթերով հաստատված միջազգային կարգը, ինչպիսիք են Կահիրեի և Պոտսդամի հռչակագրերը»,- հայտարարել է նա։
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ Պեկինը կողմ է Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները հարգելուն և պահպանելուն։