
Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե Լուկաշենկոն չասեր, որ Հայաստանը ոչ մեկին պետք չէ, ՀՀ իշխանություններն այլընտրանք գտնելու խնդիր չէին ձևակերպի: Լուկաշենկոյի արածն, իհարկե, կարող ենք խոզություն համարել, բայց, ամեն դեպքում, այն ծանրակշիռ խթան դարձավ նորի ճամփան փնտրելու համար: Եվ, ամենակարևորը, ՀՀ իշխանությունները հիմա բոլորին ասում են, որ Լուկաշենկոն անձամբ է իրենց մղել մինչ այդ ՀԱՊԿ ու ԵԱՏՄ շրջանակներում եղած անարժանապատիվ հարաբերությունների օղակը ճեղքելու խնդիր ձևակերպել ու լուծել: Առանց այդ հարաբերություններին վերջ տալու»:
Աղբյուրը` Արման Մելիքյան